Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Աղաքսակը կարված է կարպետի կտորից,հիմնական դաշտը կարմիր է : Արտաքին երեսին սև եզրերով շեղանկյուններ են, որոնք գոտևորված են սպիտակ-կապույտ և դեղին-կապույտ գծանախշերով: Աղաքսակի եզրաշերտ շրջանակի կարմիր դաշտի վրա սև գույնով եզերված դեղնավուն զիգզագաձև զարդանախշ է գնում:
Աղաքսակի վիճակը վատ է, եզրերը քայքայված և կարկատված է: Արտաքին երեսի վրա կանաչ գույնի թելով կարկատաններ են: Հետևամասի կարպետի կտորը զոլավոր է: Գլխամասի եզրային հյուսվածքը չկա:
Հեղինակ՝ ԱնհայտՎարպետ՝ ԱնհայտՍտեղծման/Արտադրման վայրը՝ Կապանի Եղվարդ գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարասկիզբՆյութը՝ ԲուրդԼայնություն (սմ)՝ 40Երկարություն (սմ)՝ 45Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-1265
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-570