Ֆրակի վերնաշապիկ՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Շապիկ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ֆրակի վերնաշապիկը սպիտակ է, բումազյա գործվածքից, կրծքավանդակի մասը՝ ռիպսից: Թևքերի թեզանիքները (манжет) օսլայված են և ունեն ճարմանդի համար նախատեսված կտրվածքներ: Վերնաշապիկն առանց օձիքի է: Բերվել է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից: Երկարություն (սմ)՝  Մեջքի երկարություն - 92 Նյութը՝  Ռիպս, բումազ Արտադրողի անվանումը՝  ՞Diamant" Չափս՝  Վզի չափսը` 43սմ, գոտկատեղը` 64սմ Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է կոմպոզիտորի որդին՝ Կարեն Արամի Խաչատրյանը (1979թ.): Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  199/2 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 124/2