Ֆ. Վ. Բուլգարին (քանդակային ծաղր)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Տարեց կարճահասակ ամբողջ հասակով կանգնած տղամարդու պատկեր է, ուղիղ, լայն բացված ոտքերով, շագանակագույն, շոկոլադե տաբատով և մուգ գույնի կոշիկներով: Ձեռքերը դրված են մեջքի հետևում, հագին սև, շագանակագույն երկար սերթուկ է, կոճկած բոլոր կոճակներով: Գլուխը մեծ է, խոշոր, դիմագծերը մշակված են կոպիտ ձևով. մեծ քիթ, նեղ, շիլ աչքերով և ցածր հոնքերով, բարձր ուռուցիկ ճակատով, սև, շագանակագույն մազերով, իսկ ծոծրակին այտամորուք է: Ֆիգուրը տեղադրված է ցածր, քառակուսի, կանաչ, կարմիր, վարդագույն գույներով ներկված հիմքի վրա : Հեղինակ՝  Ըստ Ն. Ստեփանովի նմուշօրինակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850-1860 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-301