Օրաթերթ «Երեկոյան Երեւան»-214/9558/., «30-ական թվականներն էին»

Օրաթերթ «Երեկոյան Երեւան»-214/9558/., «30-ական թվականներն էին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում ներկայացված է Չարենցի եւ նրա շրջապատի հարաբերությունները 30-ական թվականների գրական կյանքի ընթացքում:1934թ. հունվ. 10-ին բացված ՀԿ/բ/Կ 9-րդ համագումարում իր ճառի մեջ Ա. Խանջյանը տուրք տալով Բերիայի եւ այլոց ճնշմանը, Չ-ի եւ նրա համախոհների մասին ասում է. «գրականության մեջ ազգային ձեւի եւ սոց. բովանդակության հարցերում կանգնեցին սխալ տեսակ"ետի վրա` լոզունգ ընդունելով «ազգային ձեւի խտացման» պահանջը, որը նացիոնալիստական շեղում է գրակ. ստեղծագործ. կոմունիստական դիրքերից» եւ ընդունում որոշում «Դիտողություն անել կազմկոմիտեի կուս. խմբին, որ այնտեղ չի եղել կուսակցական զգաստություն եւ անհրաժեշտ պայքար տեղական նաց-ի արտահայտությունների եւ Չարենցի ու ուրիշների գլխ. խմբակայնության դեմ: Ն. Զարյանի ելույթը հունիսի ասուլիսից «…Այն հանգամանքը, որ Բակունցը պատմվածքի մեջ իր խոսքը գր"լ է մաքուր գրական լեզվով, իսկսասունցի գյուղացուն խոսեցրել է բարբառով` դրանով աշուղական վերաբերմունք է ցույց տվել գյուղացու հանդեեպ եւ արհամարհել նրան: Ապա ընկ.Զարյանն առանձնապես կանգ է առնում Չարեցի «Գովքի» վրա եւ նրա լեզուն համարում ռեակցիոն, կեղծ կլասիկական...»: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989, սեպտեմբերի 15 Չափս՝  59,5x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4544 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6810