Օձակարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ բրդյա, ուղղանկյուն: Ամբողջ մակերեսը բաժանված է երկրաչափական զարդանախշերով ուղղանկյունների: Հիմնագույնը՝ կապույտ և սպիտակ, հերթագայվում են շախմատի տախտակի նմանությամբ: Եզրազարդը՝ նեղ: Հիմնական գույներն են՝ սպիտակ, նարնջագույն, շագանակագույն, կարմիր, դեղին: Մասնակի վերականգնված է 2011 թ.: Ցուցադրվում է հյուրասենյակում: Ակտ N 135, 20/VII-1968 թ.: Վարպետ՝  անհայտ Լայնություն (սմ)՝  210 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  557 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 546