«Օգոնյոկ»համար 46 /2679/, Մ. Անդրիասով «Վ գորոդե Չարենցա» էջ 9-11

«Օգոնյոկ»համար 46 /2679/, Մ. Անդրիասով «Վ գորոդե Չարենցա» էջ 9-11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխավոր խմբագիր` Ա. Վ. Սոֆրոնով: Հոդվածագիրը նշում է` Շոլոխովի խոսքերով ասած, Հայաստան երկիրը, նրա պատմությունը` ողբերգական անցյալում եւ հերոսական այսօրը» մեկ շնչով պատասխանում է` Չարենցը չի մահացել, Չարենցը մեր շարքերում է:Եվ ժողովուրդը իր բանաստեղծի անունով է կնքել հանրապետության ամենաերիտասարդ քաղաքներից մեկը.Լուսավանը դարձել է Չարենցավան, որը երեսուն տարեկան է: Չարենցի քաղաքը պոեզիայի քաղաք է, ուր գործում է նրա անունը կրող թանգարանը` ուր ներկայացված է Չարենցի կյանքն ու գործը իր հուզիչ կենցաղային իրերով, ցուցանմուշներով: Թանգարանի առջեւ տեղադրված է Արա Շիրազի «Եղիշե Չարենց» հուշարձանը: Այնուհետեւ ներկայացնում է Չարենցավանի առօրյան` մարդկանց, գործարանները: Չարենցավանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանին, Ե.Չարենցի աղջիկներին` Արփենիկին եւ Անահիտին: Անվանաթերթի վերեվում, աջ եզրի մոտ եվ 3-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ա.Վ.Սոֆրոնով Նյութը՝  կավճապատ թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2408 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 5649