Քրեղանի բեկորներ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լավ մշակված, մանրահատիկ կավից, լայն փռված շրթով, լայն օղակաձև, ոչ բարձր նստուկով: Ներսից նստուկին արված է օղակաձև 2 գծերից կազմված ժապավենաձև զարդանախշեր, որոնց ներսը լցված է փորագիր գծապատկերներով: Կանաչ, դեղին, շագանակագույնի խառնված գույների շնորհիվ բազմաջնարակ քրեղանը ստացել է պայծառ և վառ գույն: Տրամագիծ (սմ)՝  նստ.՝ 11 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №9 քառակուսի, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XI-XII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/78 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54