Քնած երիտասարդ կինը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բարձր կանաչ-շագանակագույն բազմոց-մահիճին ձախ կողքին պառկած, աջ ձեռքը կոնքին իջեցրած, ձախը բազրիքի տակ դրած երիտասարդ կնոջ մինչև ծնկները պատկերված ֆիգուրն է՝ լայն, գորշ շագանակագույն կիսաշրջազգեստով, գորշ, սպիտակ-երկնագույն բացված ներքնաշապիկով, արձակ խալաթով, մանուշակագույն-վարդագույն աստառով՝ զարդարված սպիտակ-երկնագույն մորթիով: Նրբագեղ գլուխը բաց շագանակագույն մազերով է պատված՝ ճակատին ու ծոծրակին կազմելով խոպոպներ: Դեմքը ձվաձև է, բարակ, նուրբ դիմագծերով, նուրբ այտերը թեթև վարդագունել են, հոնքերը բարձր են ու բարակ, քիթն ու բերանը փոքր են: Երեսը հենվել է բարձին: Հետևի պլանում կա ապակե բացված դռան և գորշ շագանակագույն պատի հատված, որի մի մասը ծածկված է վրան կախված կապույտ հագուստով և կեղտոտ դեղին գլխարկով: Երևում են նաև շագանակագույն պահարանն ու գորշ կանաչ բացված վարագույրը: Հեղինակ՝  Սոմով Կոնստանտին Անդրեևիչ (?) (1869-1939) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-265