Քյոռ-Օղլի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում ձախից և կենտրոնում թեք զառիկող վարդագույն, շագանակագույն սար է՝ ծածկված դեղնականաչավուն խոտով և ցածրանիստ, նոսր թփերով: Միջին պլանում մյուս սարի ծուռումուռ լանջն է՝ ծածկված խիտ բուսականությամբ, աջից՝ խոշոր պլանով կանաչ, մուգ շագանակագույն եղևնիների գագաթներն են: Հետևի պլանում կապտամոխրագույն, բաց մանուշակագույն լեռնաշղթայի զառիթափ բարձունքն է լայն կապույտ ստվերների մեջ, սպիտակավուն, երկնագույն ամպամած երկնքով: Հեղինակ՝  Եվգենի Եվգենևիչ Լանսերե Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1928 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-106