Քարավան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է քարավան: Առաջին պլանում ուղտն է հեծյալով և պարսիկը՝ էշի վրա: Ուղտի սապատին փռված է կարպետագործ համետին նստած է տղամարդ, գլխին մորթե գլխարկ, հագին գոտիով վերնաշապիկ, ոտքերին տրեխներ: Ձեռքով բռնել է սանձը, որը մետաղե շղթա է: Էշին նստած պարսիկը պատկերված է դիմացից, գլխին ունի բարձր, կլորավուն գլխարկ, վերնաշապիկի վրայից հագել է կարճաթև խոպա, ոտքերին տրեխներ ունի: Էշի կողքերից կախ են տված մեծ ու փոքր չորս կողով: Հեղինակ՝  Երմակով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  28.3 Բարձրություն (սմ)՝  20.7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  318/40 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-1