Քառանիստ կոթող

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Քառանիստ կոթողներ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կոթողի չորս նիստերին պատկերված է «Մկրտության», իսկ պատվանդանին՝ «Յուղաբեր կանայք» սյուժեները: Արևմտահայաց նիստի վերին հատվածում պատկերված է թևավոր հրեշտակ, ներքևի հատվածում աղավնին կտուցով բռնած պսակը դնում է Հիսուսի գլխին: Հյուսիսահայաց նիստի վերին հատվածում շուշան ծաղիկ է, վարում՝խաչագավազանը ձեռքին «սուրբ զինվորը»: Հարավահայաց նիստին վերից՝ Գաբրիել հրեշտակապետն է, վարում՝ Հովհաննես Մկրտիչն է: Արևելահայաց նիստի վերին մասում բուսական զարդաքանդակ է, վարում՝ պատվիրանների սիմվոլիկ պատկերը: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  VI-VIIդդ. Նյութը՝  տուֆ Լայնություն (սմ)՝  63 Բարձրություն (սմ)՝  179 Հաստություն (սմ)՝  59 Հայտնաբերման վայրը՝  Թալին Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՆ 1672ա,բ