Քամանչայի պատյան

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Քամանչա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատյանը ունի անկանոն օվալաձև տեսք, որի կափարիչը միացված է զույգ ծղխնիներ ինչպես նաև թավշապատ նեղ երկարավուն կտորների միջոցով։ Պատյանի և կափարիչի ներքնամասն ամբողջությամբ պատած է կարմիր թավիշով։ Պատյանի՝ քյամանչայի համար նախատեսված հատվածը ունի կիսաշրջանաձև բացվածք։ Կոթն ամբողջությամբ ամուր և անշարժ պահելու համար է նախատեսված պատյանին վրա փոքրիկ կիսաշրջանի ձևով արված կտրվածքը որի վրա հենված է կոթի գլխիկին միացնող հատվածը, և ականջների մոտ կոթին զուգահեռ ամրացված ուղղանկյունաձև մասերը։ Կոթին մետաղյա բարակ քնարաձև ժապավեների մեջ դրված է կոթը։ Կափարիչի ներքնամասում տեղադրված կտորից և մետաղից պատրաստված ամրակները նախատեսված են աղեղը պահելու համար։ Պատյանի վերջնամասում կա կիսաօվալաձև բացվածքով արկղիկ որը փոքրիկ կափարիչ ունի։ Քյամանչայի պատյանի կոթին հատող հատվածը ևս փաստորեն իրենից կափարիչ է ներկայացնում, որն ամբողջությամբ բացված է։ Այդ կափարիչների բռնակները իրենից ներկայացնում են մետաղե փոքրիկ շրջանակներ։ Պատյանն ունի մետաղյա կաշվեպատ բռնակ և զույգ փականներ։ Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  77 Բարձրություն (սմ)՝  19 Նյութը՝  Փայտ, կաշի, մետաղ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6692/1գ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-159