Փողոց Թիֆլիսում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է նեղլիկ, ոչ սալապատ, գորշ օքրայագույն փոքր փողոց, որի երկու կողմերում կառուցված են ոչ մեծ, երկհարկանի շագանակագույն, գորշ, օքրայագույն տներ: Ձախ կողմից բաց կախովի գորշ շագանակագույն պատշգամբն է, որի բազրիքներից կախված է երկնագույն կտոր: Տան խուլ պատի մոտ կա քարակույտ, ծառի ցածլիկ շագանակագույն ծիլ: Աջից՝ նեղ ու բարձր պատուհաններով տան փայտե շագանակագույն դարպասների մոտ ՝ ցածր ցանկապատի քարերին, կա կանաչ-շագանակագույն թուփ: Գորշ շագանակագույն տանիքի և երկրորդ հարկի իրար կցվող պատշգամբների նեղ կուսանքի արանքում երևում է փողոցի լուսավորված ծայրը՝ անորոշ, լայն շագանակագույն կետով: Վերևում՝ աջից, գորշ սպիտակ երկնքի պատառիկն է երևում: Հեղինակ՝  Թադևոսյան Եղիշե Մարտիրոսովիչ 1870-1936 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-179