Փարխաջ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Ջրաման Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գլանաձև իրանը կանթերի մեջ ներս է ճկված, հարթ հատակի մոտ քիչ նեղացած կանթերը ունեն երեք ձևավոր ամրակապ:Նրանց միջև հազիվ նկատվում է շրջագծերի մեջ արված ծաղկանախշը:Շուրթը դուրս ճկված է, ծռմված իրանը ծեծված է, սև գույնի է, օքսիդացած, թերի: Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ.սկիզբ Տրամագիծ (սմ)՝  բեր.՝17.5 հատ՝ 15.5 Բարձրություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2571 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 1661