Փայտ (ձեռնափայտ)՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ձեռնափայտը պատրաստված է լորենու փայտից, այն ուղիղ է, վերևի մասը՝ կորացած: Փայտի վերջավորությունն ունի էքսցենտրիկ ոլորանքով զարդարանք: Կոր հատվածի ներսի մասը այրված է, պատված է բաց գույնի լաքով: Փայտի ծայրին կան չորս շրջանաձև, երկարությանը ուղղահայաց ակոսներ: Պատրաստված է անհատական պատվերով: Նյութը՝  փայտ, լորենի, կաուչուկ Բարձրություն (սմ)՝  90 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է կոմպոզիտորի որդին՝ Կարեն Արամի Խաչատրյանը (1979թ.): Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  222 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 147