Տիլ Ուգենշպիգել: Շարլ դե Կոստերի «Լեգենդ Ուլենշպիգելի և Գուդզակ լամմայի մասին, նրանց բարի, արկածային և արժանափառ արաքները Ֆլանդրիայում և այլուր» վեպի նկարազարդում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պալում ձախից խոշոր միչև ծնկները հասնող կիսադեմով պատկերված երկու ֆիգուր է: Նրանցից մեկը սև լայնեզր գլխարկով, բարձր ճակատով, ուղիղ մուգ հոնքերով և փոքրիկ, մուգ աչքերով, երկար կոր քթով և ամուր սեղմված բերանով, փոսիկով կզակով բարձրահասակ, նիհարակազմ տղամարդ է: Վերջինս բաց գույնի ժանյակավոր ժաբոյով շապիկի վրայից հագել է բաց մոխրագույն-սև, նեղ երկար օձիքով և լայն, կոպիտ մոխրասև մանժետներով կոմզոլ: Նա, իր աջ ձեռքում, ջլոտ մատերով պահում է կոպեկ (?): Նրանից մի քայլ հետ և աջ բարձրահասակ երիտասարդ կնոջ ֆիգուր է՝բաց գույնի սև վարդակապով գլխարկով, որը փակում է նրա սև վարսերը, բարձր ճակատը, ուղիղ թեթևակի երկար քիթը և երազկոտ հայացքով կիսափակ աչքերը: Հագին բաց շագանակամոխրագույն շապիկ է ժանյակաձև օձիքով: Ձախ ձեռքը մինչև արմունկը մերկ է և դրված է կոնքին, որն էլ ծածկված է մոխրադարչնագույն, շագանակագույն հագուստով: Կնոջ ֆիգուրի հետևում կանաչադարչնագույն ֆոն է: Հեղինակ՝  Սվեշնիկով Վլադիսլավ 1926 (?)-1953 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-338