Տեսարան պատուհանից

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Լայն բացված պատուհանի մոխրամանուշակագույն պատուհանագոգին դրված են բարձր կավե կանաչաօքրայագույն, նեղ, ցածր վզով բարձր նիստերով անոթ, կանաչ բաժակ՝ շագանակագույն հեղուկով, որոնցից ընկնում են լայն մոխրագույն, բաց մանուշակագույն ստվերներ: Անոթից ձախ՝ բաժակ է, որից աջ երեք խոշոր կլորավուն կանաչ, օքրայագույն, շագանակագույն խնձորներ են /?/, և խոշոր մոխրականաչավուն տերևներով կարմրանարջագույն արջածառի ճյուղ է: Ձախից՝ պատուհանի շրջանակի վրա, կախված է մախրամանուշակագույն, կապույտ, թեթև վարագույրը: Պատուհանից այն կողմ երևում է կանաչ դաշտը խիտ կանաչ թփերով և բարձր մանուշակագույն, շագանակագույն ծառերով, նոսր մոխրագույն, օքրայագույն տանիքներով, փոքր պատուհանով: Վերևում կանաչ, կապույտ մաքուր երկինք է: Լայն ընդհանարացված գեղակնարչական ոճ է: Հեղինակ՝  Ֆավորսկայա Վերա Վասիլևնա (1896-1977) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-195