Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Բնօրինակի անվանում՝  Տակդիր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Սպիտակ բամբակյա թելով գործված ժանյակե տակդիրը շրջանաձև է, մանր ատամնաձև եզրով: Կենտրոնում ութթերթանի աստղածաղիկ է`որի շուրջ գործված են 4 զարդաշերտեր, որոնք միմյանցից անջատվում են սյունիկներից ու ողկույզներից կազմված գոտիներով: Կենտրոնից առաջին շերտում իրար կպած ոճավորված ծառերի պատկերներ են, որոնց արանքներից, դեպի վեր, ոճավորված բուսանախշեր են: Հաջորդ շարքում մանր շեղանկյուններով ցանցկեն հյուսք է, երրորդում`թեք-զուգահեռ գծեր են, որոնք կազմում են հավերժության նշան, այնուհետև` իրար կպած շեղանկյուններ են: Եզրում գործված են իրար հաջորդող ու միմյանց կից եռանկյունների ու շեղանկյունների պատկերներ: Հեղինակ՝  Չալգուշյան Հայկանուշ Տրամագիծ (սմ)՝  44 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-80-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 152 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 3/5