Տախտանկար (լուբոկ ) վաճառողը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ամրակազմ մորուսավոր տղամարդ՝ մուգ շագանակագույն հագուստով սպիտակ զարդարմամբ և բաց գույնի շապիկով, հարթ մուգ շագանակագույն գլխարկով սպիտակ հարդարմամբ, տրեխներով և բաց գույնի գուլպաներով և ոտքի փաթաթաններով, որոնք բարձրանում են տաբատի վրայով: Ոտքերը և ձեռքեր լայն բացված են, ձեռքերը ծալված են արմունկների հատվածում և պահում է սպիտակ տախտանկարի թերթեր: Ֆիգուրը տեղադրված է ցածլիկ պատվանդանի վրա, դիմագծերը, մազերը, մորուքը և ֆիգուրը մշակված են սահուն, ընդհանրացված, առանց մանրամասնությունների: Արտադրողի անվանումը՝  Կորնիլով եղբայրների գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1840-1850 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-310