Վզնոց՝ զարդահամալիրի մաս

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է շղթայից և զարդից: Շղթան պատրաստված է իրար զոդված զույգ օղակներից: Զարդն իրենից ներկայացնում է բողբոջների եռյակ: Բողբոջներն ունեն առաջամասից բաց պատյաններ, որոնց մեջ կան մալախիտե քարեր: Զարդն ունի զույգ երկարավուն և շարժունակ տերևազարդեր, որոնք ծայրերով ամրացված են շղթայի ծայրերին: Վարպետ՝  Կ.Ազիզյան Քաշ (գր)՝  58.8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  արծաթ,մալախիտ Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  304/ա Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-52