Վերսալ: Ջրավազան (Ցերերայի շատրվանը գարնանը)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ջրավազանի հսկայածավալ կլորավուն պնակը՝ հաստ կիսակլոր պատերով: Կենտրոնում՝ ձախ կողմում եղած ծառի ստվերում, և պայծառ լույսի ներքո՝ աջից, արտացոլվելով պղտոր կանաչ ջրում, գորշ մանուշակագույն քարից պատրաստված արձանների խումբ է: Նրանց հետևում խիտ զբոսայգի է՝ բարձր ծառերով, որ թաքցնում են ամբողջ հորիզոնը և գրեթե ողջ երկինքը: Մեջտեղում նեղ և ստվերոտ ծառուղին է, որի վերջում հեռապատկերով պայծառ լույս է երևում: Այն լուսավորում է զբոսայգու վերջում առկա կանաչ խոտը: Հեղինակ՝  Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուա 1870-1960 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ժ- 50 ԿԱ ԿՊ-53