Վեներան ամուրի հետ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Փոքր, ձգված պատվանդանի վրա երկֆիգուր կոմպոզիցիա է: Նստած մերկ, երիտասարդ կին է՝ մինչև ուսերը և մեջքը հասնող մուգ վարսերով: Մարմնի ստորին հատվածը՝ բացի ձախ ծնկից, սրունքից և ոտնաթաթից, ծածկված է վարդագույն, շագանակագույն կտորով: Առաջ ձգված ձեռքերում պահում է մերկ, փամփլիկ, թեթևակի կորացած մեջքով թևավոր երեխայի: Դեմքը և ֆիգուրները մշակված են հանգիստ, ընդհանրացված, առանց մանրամասների: Աչքերը և հոնքերը արված են սև գույնով: Արտադրողի անվանումը՝  Վ. Ն. Սիպյագինի գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850-1899 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-312