Վանականները Սևանի ափին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարի վրա պատկերված է ցածր, քարոտ, կանաչ լճափ: Ձախ հատվածում կա հաստաբուն ծառ, հետևում՝ մի տղամարդ՝ ծանր բեռով: Աջից՝ կանաչավուն, մոխրագույն, սև երանգներով հագեցած երկու բարձր, խիտ կատարներով ծառերի արանքում իրար կողք կանգնած երկու վանականների ֆիգուրներ են: Նրանք հագել են սև, մոխրագույն երկար վանական զգեստներ, մեջքին թափվող երկար վեղարներ: Ձախ կողմից /վերևում/՝ ջրի մեջ, երկու երկարավուն նավակներ են, իսկ իրենց կողքին՝ երկու մարդկանց կամ առարկաների անհասկանալի ուրվագծեր: Հեղինակ՝  Առաքելյան Սեդրակ Առաքելի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ -48