Սև շալովը: Ա.Վ. Շյոկին-Կրոտովայի՝ նկարչի կնոջ, դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Չեզոք, մուգ մոխրագույն, կանաչ, շագանակագույն ֆոնի վրա կնոջ՝ մինչև ծնկները պատկերված ֆիգուր է ¾ շրջադարձով, երկար սև շալով, որը ծածկում է նրա գլուխը, ուսերը և մարմնի մի մասը, հագին երկարաթևք և մինչև օձիքը կոճկած մուգ կարմիր զգեստ է: Աջ ձեռքով պահում կրծքին ամուր սեղմած ձախ ձեռքը, երևում են միայն նեղ մոխրագույն, կանաչավուն, շագանակագույն ձեռքերի դաստակները և երկար մատեր: Մոխրագույն, կանաչավուն գույնով նկարված գլխաշորը ամուր ընդգծում է դեմքի երկար օվալը՝ բարձր ճակատը, երկար նեղ քթը և կզակը, մուգ կլորավուն աչքերը, ցածրոտ խիտ հոնքերը, վարդագույն այտերը և սեղմված կարմիր շուրթերը: Նկարված է պաստոզ, լայն ուրվագծմամբ, ընդհանրացված գրով: Հեղինակ՝  Ֆալկ Ռոբերտ Ռաֆաիլովիչ 1886-1958 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1948-1949 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-192