Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Սփռոց քառանկյուն թավշե կտորից, ծոպերով: Մեջտեղի դաշտը աղյուսագույն-կարմիր երանգով, ծայրերում լայն եզրազարդ, ոճավորված բուսական զարդանախշերով: Հիմնագույնը՝ բեժ, որի վրա տեղակայված է երկնագույն, կանաչ, դեղին տոներով, մուգ շագանակագույն երիզով ծաղկանկարը: Զարդանախշի ներքին մասը անհարթ եզրերով է, նկարն անցնում է մեջտեղի դաշտ: Ծոպերը մետաքսե, բալագույն, հավանաբար կարված են ավելի ուշ: Պահպանումը բավարար, մեջտեղի դաշտում գործվածքը վնասված է, եզրերը քրքրված են և ծածկված ծոպերով: Ցուցադրվում է հյուրասենյակում: Նվեր Թամար Թումանյանից: Ակտ N 229, 22/XII-1985 թ.:
Վարպետ՝ անհայտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ թավիշ, մետաքսԼայնություն (սմ)՝ 133Երկարություն (սմ)՝ 138Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
1018
Բաժնեհաշվառանիշ՝
ՀԲ 2574