Սրվակ հեղուկի /պատկանել է Ե. Քոչարին/

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի գործիքներ, հումք և պարագաներ Տեսակ/ժանր՝  Հումք Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Սրվակ հեղուկի: Պատրաստված է անգույն, թափանցիկ ապակուց: Ունի հարթ նստուկ, ուղղանկյունաձև իրան, կլորավուն ուսեր, նեղացող ու ոչ կարճ վիզ, հարթ ու տափակ շուրթ: Ունի քառակուսաձև մշակված, գմբեթաձև, ապակյա ներկված խցան: Իրանի ուղղանկյան մի նիստին կպցված է թուղթ, վրան ֆրանսերեն գրություններ «VERNIS DAMAR. SUREIN LEFRANG X.C. PARIS»: Գրությունների մի մասը անընթեռնելի է: Պահպանվածությունը՝ ամբողջական, սրվակը ամբողջովին աղտոտված է, վրան փակցված թուղթը խունացած, աղտոտված, վրայի գրությունների մի մասը ջնջված: Նյութը՝  Ապակի, թուղթ, հեղուկ Չափս՝  Բարձր.՝ 15, լայնութ.՝ 5 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան- Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 492 Բաժնեհաշվառանիշ՝  Կ.Ի.Ֆ. - 58