Ստեկլյաննայա փողոց

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է քաղաքի՝ մանրաքարով սարքած փողոցներից մեկի հեռանկար, որը դուրս է գալիս ստորին եզրից ու բարձրանում դեպի վերինը՝ աստիճանաբար նեղանալով: Երկու կողմերում ճանապարհներին կից անձրևաջրերի փոսեր են: Նկարի երկու կողմերում էլ կան երկու-երեք հարկանի տներ, որոնք միմյանց մոտ են կառուցված: Առաջին հարկում տեղակայված են խանութներն ու կրպակները՝ բաց դռներով, ցուցափեղկերով, զանազան պաստառներով, որոնք տեղ են գտել ձախից փակ, իսկ աջից՝ բաց դռների վրա: Փողոցի վրա՝ խորքում, պատկերված է կնոջ ֆիգուր՝ բաց անձրևանոցի տակ կանգնած: Ձախ կողմից և մի փոքր հեռու պատկերված է տղամարդու ֆիգուր՝սև և շագանակագույն հագուստով, երկարաճիտ կոշիկներով, մեծ, լայնեզր գլխարկով: Նկարի խորքում՝ երկու-երեք հարկանի բաց մանուշակագույն, բաց կանաչ, մոխրավարդագույն, շեկ-շագանակագույն, սև-շագանակագույն շենքերի և երկթեք տանիքների հետևում երևում է բաց երկնագույն ամպամած երկինքը, ինչպես նաև ինչ-որ կառույցի /հավանաբար՝ գործարանի/ մոխրա-շագանակագույն, խուլ ուրվագծերը: Հեղինակ՝  Դոբուժինսկի Մստիսլավ Վալերյանովիչ /1875-1957/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-349