«Սովետական Հայաստան»   N 7 «Լիպոն կա»

«Սովետական Հայաստան» N 7 «Լիպոն կա»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Լ. Մ. Կրոյան 4-րդ էջում հուշագիրն անդրադառնում է 1921թ. փետրվարյան դաշնակցական ավանտյուրայի օրերին Ղամարլուի ջոկատի կոմիսար Լիպարիտ Մխչյանի հետ Չարենցի հանդիպումնեին: Այս մասին պատմել է Բեսի ընկեր Լևոն Կարապետյանը: Այդ ժամանակ Չարենցը եղել է Հայաստանի լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի պետ: Լևոնը նկարագրում է Չարենցի հնամաշ շորերն ու կոշիկը, անփույթ արտաքինը, հրացանն ուսին՝ պատրաստ կռվի գնալու: Մխչյանի հորդորին, որ Չարենցը գրելով զբաղվի, վերջինս պատասխանում է. «Կհաղթենք,էն ժամանակ , խնդրեմ,, ինչքան ասեք՝ գրեմ Հիմի կռվելու ժամանակ է: Էնպես որ, որտեղ դուք՝ Էնտեղ ՝էլ ես, իմ արյունը ձերինից կարմիր չի»: Ապա՝ Լևոնը նկարագրում է մարտական գործողություններ , Մխչյանի վիրավորելը, Չարենցի աննկուն պահվածքը, կռվի ավարտը: Հուշը թվագրված է ՝ 1977: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2148 668 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա Հֆ5256