«Սովետական գրականություն» N8

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմին Հանրապետության հրապարակի ժամացույցի պատկերով ամսագիր: «Հուշագրություն» բաժնում Մ.Մազմանյանի «Չարենցի հետ» հուշն է (94-112 էջ): Հուշագիրը անդրադառնում է Չարենցի եւ իր առաջին հանդիպմանը՝ 1917թ. մինչեւ բանաստեղծի եղերական մահը՝ 1937թ.: Սիրով հիշում է բազմաթիվ հիշարժան հանդիպումներ: Ներկա գտնվելով նրա զանազան հոգեվիճակներին, անկումային տրամադրություններին, հոգու տվայտանքներին, ստեղծագործական պրոցեսին եւ այլ փոփոխական իրավիճակներին: Հուշագրությունն ավարտվում է հետեւյալ խոսքերով. «Քո տաղանդի, քո հանճարի ուժով, քո ունեցած անշեջ սիրով դեպի քո «Հայաստան-յարը» դու արժանացար համաժողովրդական սիրո ու մեծարանքի: Փա~ռք քեզ...» Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1047 54 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2235