«Սովետական գրականություն» N4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նարնջագույն կազմին Ռ.Բեդրոսյանի «Բնանկար» փորագրությունն է փայտի վրա: 156-րդ էջին, «Հաղորդումներ, վկայակոչումներ, որոնումներ» բաժնում Հարություն Ֆելիքյանի «Եղիշե Չարենցի էպիգրամները» գրախոսությունն է: Հեղինակն անդրադառնում է Չարենցի՝ 20-ականների էպիգրամներին, որոնք գրական պայքարի արձագանքն էին: Մեջբերում է բազմաթիվ էպիգրամներ, ուր տողերի մեջ պարզ արտահայտվում է շրջապատի, առհասարակ կյանքի նկատմամբ ներգործուն վերաբերմունքը: 1928-29թթ. «էպիգրամներ եւ սատիրական բանաստեղծություններ» շարքի 23 գործերից 9-ը վերաբերում են քննադատներին: Չարենցը քննադատությանը անդրադարձել է քննադատորեն, քանի որ այդ «քննադատությունը» հաճախ գռեհկաբար լռության է մատնում եւ ցցում մերկ «գաղափարախոսությունը» (մեջբերում է Չարենցի խոսքերը): Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1503 263 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4171