«Սովետական գրականություն»-12, Կլարա Թերզյան«անմոռաց դեմքեր»էջ`119, Գեվորգ Թաթոսյան«Հակոբ Սալախյանի

«Սովետական գրականություն»-12, Կլարա Թերզյան«անմոռաց դեմքեր»էջ`119, Գեվորգ Թաթոսյան«Հակոբ Սալախյանի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գլխավոր խմբագիր` Հրաչյա Հովհաննիսյան, պատ. քարտուղար` Հ. Սեվան: Կլարա Թերզյանի հուշը նվիրված է գրող, հրապարակախոս Զապել Եսայանին եվ նրա ընտանքիին: Նրանք հաճախ հյուրընկալվել են հուշագրի ընտանքիում, մտերիմ են եղել Կ. Թերզյանի ծնողների հետ, մայրն ու տատը հիացած ու զարմացած լսել են Զ. Եսայանի պատմածները` թե ինչպես է պաշտպանել տաղանդավոր գրողներին/Բակունց, Չարենց եվ այլք/, որոնց հալածում էին: Միայն տարիներ հետո է հուշագիրը հասկացել, նրա ելույթի նշանակությունն ու արժեքը: Չարենցի մասին ասել է.« Ե. Չարենցը մեր ամենամեծ բանաստեղծն է, այդ անուրանալի է բոլորի համար, նրա տաղանդը շողշողուն լույսի պես շլացնում է մեզ», կամ ` «Մեզանից շատերի անունները անհետ կկորչեն, բայց գալիք սերունդը չեն մոռանա Չարենցին :Թերեվս մեզնից ոմանց անունները անցնեն գալիք սերունդներիմ իայն այն պատճառով, որ Չարենցի արժեքով մեկու մը մասին եղել ենք արդար կամ անարդար», վերհիշում է Զ. եսայանի խոսքը վախճանի պատմությունների, նրա որդու` քիմիկքս-գիտնական Հրանտ Եսայանի մասին ջերմ, սրտառուչ խոսքերով, սրտացավության եվ հպարտության զգացմունքներով: «Գրական ժառանգություն» բաժնում Գ. Թաթոսյանը ներկայացնում է գրականագետ, քննադատ, դասախոս Հակոբ Սալախյանի /1942-1962/ արխիվում պահպանվող «Ինքնապոեմ»-ը, Գ. Մահարու եվ Ն. Զարյանի վեց անտիպ նամակներ: «Ինքնապոեմ»-ում նկատելի է չարենցի« Ամենապոեմի»եվ «Չարենց-Նամե»-ի ոճական եվ տաղաչափական առանձնահատկությունները: Հ. Սալախյանը 1956թ. 1958թ. հրատարակել է «Եղիշե Չարենց» գիրքը: Անվանաթերթի ներքեվում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  144 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987, դեկտեմբեր Չափս՝  26սմ x 17սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4404 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6670