«Սովետական արվեստ»  N5

«Սովետական արվեստ» N5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին՝ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի շենքի՝ գունավոր լուսանկարի արտատպությունն է: 2-րդ էջին Արամ Խաչատրյանի «Հպարտանում եմ» փոքրածավալ հոդվածն է: Կոմպոզիտորի խոսքը հայկական օպերայի 100-ամյակի կապակցությամբ է: Խոսում է հայ մշակույթի նվաճումների, աննախադեպ վերելքի մասին: Նա հպարտ ու երջանիկ է, որ որդին է Հայաստանի: Օպերային թատրոնի զարգացման մեջ ամենամեծ ավանդը Հայաստանի ժամանակակից կոմպոզիտորներինն է: Հոդվածն ամփոփում է Ե.Չարենցի երկու քառատողով. «Դու հիմա, երկիր Նաիրի...»: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1317 226 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2623