Սոս և Վարդիթեր: Վեպ

Սոս և Վարդիթեր: Վեպ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սօս եւ Վարդիթեր: Վէպ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պերճ Պռօշեանց. Սօս եւ Վարդիթեր: Վէպ. Երրորդ տպագրութիւն. - Բաքու, 1903, տպարան Ս. Անտօնեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսների՝ կռնակին հարող հատվածները, կռնակը և անկյունները պատված են բաց կանաչ գործվածքով, մնացած հատվածները պատված են մանր սև կոր գծերի տեսքով երկրաչափական զարդանախշով դարչնագույն ողորկ թղթով: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կռնակին ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Որոշ էջերին կան մատիտով նշումներ, որոնց պատկանելիությունն անհայտ է: Կազմերեսները խունացած են, կազմը՝ մասնատված: Հեղինակ՝  Պռոշյան Պ. Էջ՝  479 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կտոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/54