Սկահակ-ամֆորա կափարիչով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ծաղկամանը կանգնած է խորանարդաձև պատվանդանի վրա, որի ծայրերը ոսկեջրած են: Յուրաքանչյուր կողի վրա կան ալլեգորիաների և խորհրդանիշներով: Բարձր սլացիկ ոտքը նախշված է հյուսվող խաչի զարդով, նեղլիկ ոսկյա գոտիներով: Ոտքի վերին և ստորին հատվածները հորիզոնական ուղղությամբ ունեն գեղեցիկ երկրաչափական զարդանախշեր: Նույնանման մոտիվը կրկնվում է անոթի լայն վզիկի վրա: Ծաղկամանի կենտրոնական որովայնային կամ ուռուցիկ հատվածը լի է ֆիգուրային կոմպոզիցիաներով, որը տարանջատվում է ոտքի նախշերից լայն գոտիով, իսկ վզիկի նախշերից՝ դափնու տերևների ոճավորված դրասանգով: Ծաղկամանի կենտրոնական մասում՝ ողջ լայնքով, պատկերված են երիտասարդ կանանց ու տղամարդկանց ֆիգուրներ, ովքեր կրում են հունական զգեստներ, նարնց հետ են ամուրները՝ մրգերով լցված ամանները ձեռքներին: Մարդիկ, հիմքը, որի վրա նրանք կանգնած են, բուսակակնությունը փոխանցված են մանրամասնորեն: Դրանք մուգ կանաչ տոների մեջ են փոխանցված: Անոթն ունի երկու թույլ S-աձև բռնակներ, որոնք զարդարված են ռելիեֆային, գծային հորինվածքով: Կողային հատվածում հորինվածքն ավարտվում է հույն կնոջ դիմանկար-դիմակով, ով գլխին ծաղկաշղթա ունի: Կափարիչը սպիտակ ՝ նախշված ռելիեֆային-գծային, ականթի մեծ տերևների զարդով, որը անմիջապես ամենածայրին երկու մասից կազմված գլխիկ ունի: Այն տիպով հիշեցնում է կայսերական թագ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բավարիա, Լյուդվիգսբուրգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1790-1810 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-251