Ս.Գևորգ եկեղեցու հիմնարկեքի օծումը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Ս.Գևորգ եկեղեցու հիմնարկեքի օծումը: Մարդաշատ տեսարան է: Բազմությունը շրջան է կազմել. մի մասը նստած է, մյուսները կանգնած: Աջ կողմում՝ շրջանի ներսում, սպիտակ եկեղեցական հանդերձանքով մի քանի պատանիներ ու երեխաներ են: Երեխաների ձեռքերին կան բարձր աշտանակներ՝ մոմերով: Բազմության ետևում շինություններ են, որոնց հարթ տանիքներին նույնպես մարդիկ կան: Ետին պլանում ծառեր են, մշակովի հողեր: Նյութը՝  ստվարաթուղթ, լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  23.7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հալեպ, Սիրիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1937թ. Բարձրություն (սմ)՝  16.9 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8391/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-565