Սաֆո

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանին պատկերված է մերկ կնոջ կիսապարկած ֆիգուր՝ հենված խավարչտին գտնվող ժայռի մակերեսին՝ ձախ միջնամասում: Ոտքերը կիսածալված են՝ աջը դրված է ձախին: Ձախ ձեռքին քնար է, աջը պահել է քնարի լարերի վրա: Գլուխը սև-կապույտ մազերով է, ¾ դարձվածքով, դեմքը երկար է, խոշոր քիթը հազիվ է նշմարվում, բերանը փոքր է, աչքերը կլոր են: Ընդհանուր առմամբ պատկերյալն ունի հանգիստ, հանդարտ, հավասարակշռված, սակայն մտքերի խոր հորձանքի մեջ ընկղմված հոգևիճակ: Ցածր հորիզոնում մայր մտնող արևն է՝ հազիվ նշմարվող, որը թաքնվում է պղտոր ջրի հետևում: Արևը վերջին անգամ իր շողերով արտացոլվում է ջրում՝ կապույտ, դեղին, սպիտակ սառը երանգներով: Հեղինակ՝  Վրուբել Միխայիլ Ալեքսանդրովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1880 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-24