Սափրման սարք՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Խնամքի հարմարանքներ և պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սափրման սարքը արույրից է: Սափրիչն ունի անվտանգ սայր (лезвие), պատկանում է նախկին "Gillette new super silver" տեսակին: Բռնակի մակերևույթը խորդուբորդ է, ձևավոր վերջավորությամբ: Երկու հատ չօգտագործված լեզվակները նույն ֆիրմայից են, իսկ մեկը՝ "Polsilver stainless blader" ֆիրմայի: Սափրիչը պահելու ամանը արույրից է, պատված՝ նիկելով: Տուփն (футляр) ուղղանկյուն է, ներսում թավշյա կտորից: Ստվարաթղթե մասը մաքրված է և մաշված: Տուփի վրա կա սողնակ: Արտադրությունը սերիական է: Նյութը՝  արույր, նիկել, պլաստմաս, թավիշ Չափս՝  երկարություն - 8, տրամագիծ - 1, լեզվակի բռնակը - 1, լայնություն - 2,5, ամանի երկարություն - 9, լայնություն -5, բարձրություն - 3,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  221 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 146