Սափորիկ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Սև, փայլեցված, գոգավոր հատակով, ուռուցիկ իրանով, երկար վզով, կլոր, դուրս փռված շուրթով: Ուսագլուխը զարդարված է 1 շարք զիգզագանախշով և բազմաշար մանր ակոսագծերով: Իրանի վերին մասում կա 1 լայն ակոսագոտի: Պեղումների ղեկավար՝ Ֆ. Մուրադյան: Տրամագիծ (սմ)՝  բեր.` 11,3; հատ.` 3,3 Բարձրություն (սմ)՝  23,4 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Էջմիածնի շրջան, Ծաղկալանջի դամբարանադաշտ, N 40 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 14-13-րդ դդ. Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 148 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-88/105