Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Սև, փայլով, անգոբապատ իրանն ունի շատ փոքրիկ, կլորավուն հատակ: Իրանը շատ ուռուցիկ է՝ հավաքված նեղ վզով, բերանը փոքրիկ շրջագիծ է կլորավուն շուրթով:Վզի տակ շրջաձև երկու ակոսներ են, որոնց միացած են սրածայր եռանկյունիների /5-ական/ շարքը:Դրանց մեջ կետանախշեր են, իրանի «ուսին» տափակ, կլորավուն ելուստն է: Ողջ իրանով գիպսի սպիտակով վերականգնված մասերն են, կարերը:Ծիսական անոթ է:Ամբողջական, վերականգնված: Հանձնել է հնագետ Ա. Փիլիպոսյանը: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 12 հատ՝ 9,5 Բարձրություն (սմ)՝  25 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  գ.Նորատուս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա 17-16-րդ դդ Հայտնաբերման ժամանակը՝  2003 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3741 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 582