Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Աղյուսագույն մանրահատիկ կավից, երկարավուն վզիկով, դուրս փռված պսակով: Իրանը փոքր ուռուցիկությամբ իջնում է դեպի նեղացող հատակը, որը կլորավուն է, հարթ մակերեսով: Անոթի մակերեսով՝ վզիկի միացման և իրանի վերին հատվածում անցնում է ակոսագիծ և նեղ վերադիր գոտի: Ակոսագիծը կրկնվում է վզիկի վրա, շրթի տակ: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 5, հատ.՝ 7.5 Բարձրություն (սմ)՝  ընդհ.՝ 20, վիզը՝ 6.8 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, 40 բջիջ, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XI-XII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/157 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54