Սամարղանդ: Ուղտերի քարավան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Լայն մոխրագույն, օքրայագույն ճանապարհ է խուլ մոխրագույն, կանաչ զարդանախշ ազգային ոճով կառուցված պատ է, որի վրայով մի ուղղությամբ քայլում և գնում են մարդիկ: Ձախից՝ տղամարդկանց մեկական ֆիգուրներ են կապույտ, կանաչ, շագանակագույն խալաթներով, երկու կին ազատ մոխրագույն, մանուշակագույն զգեստներով և տաբատներով, մոխրագույն գլխաշորերով: Նրանց հետևում մոխրագույն, շագանակագույն միսապատանի , բեռնված ուղտ է, որը կիսով չափ ծածկում է կարմիր, կապույտ և կանաչ, փիրուզագույն հագուստով մարդկանց, մոխրագույն ջորիով՝ գծավոր կապույտ, մոխրագույն խալաթով և կապույտ թասակով ջորեպանին և սայլի մեջ նստած ծերունուն: Հետևի պլանում երկու կին են նարնջագույն, մուգ կարմիր զգեստներով, ուղտ՝ կարմիր, մոխրագույն հակերի վրա նստած հեծյալներով: Ձախ կողմից տղամարդ է գառնուկով և մի քանի այլ մարդիկ: Հեղինակ՝  Ուլյանով Նիկոլայ Պավլովիչ 1875-1949 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1943 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-255