Սահմանաքար արամեատառ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն, երկայնաձիգ իրան, վերևում եռամաս, բրգակերպ, անհավասար բաժանումներ են: Իրանը ներքևում ունի վթարված պոչամաս: Իրանին վերից-վար արամեագիրն է. «Արտաշես արքան, որդին Զարեհի, հողը բաժանեց»: Մոխրավուն է,թերի: Հայտնաբերման վայրը՝  գ.Լանջաղբյուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա 2-րդ դար Նյութը՝  Բազալտ Լայնություն (սմ)՝  35 Բարձրություն (սմ)՝  87,5 Հաստություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3835 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 658