Ռիմսկի-Կորսակովի “Շեհերեզադե” բալետի ձևավորման էսքիզ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է արևելյան ոճով ինտերիեր՝ բարակ երկար սյուներով, ոչ մեծ, աղեղաձև, վառ կարմիր ու կանաչ կամարներով: Ձախ կողմից լայն ծալվածքներով վար է թափվում կանաչ, թեթև վարագույրը, ներքևում ցածր մահիճն է՝ կարմիր-կապույտ խալիով ծածկված: Գետնին գունագեղ խալի կա՝ կարմիր ֆոնի վրա ընդգծվող նարնջագույն, կապույտ նախշերով: Խալիի անկյուններում դրված են մեծ բարձեր: Կամարների արանքից երևում է նույնանման մթնեցված սենյակ, լայնածավալ բակ /ատրիումը/՝ ողողված արևի լույսով և օդով, այգի՝ ծաղկած ծառերով, որ լայն ստվերներ են սփռում: Հեղինակ՝  Եվգենի Դմիտրիևիչ Բելուխա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-56