Ռեստորոնում (ՆԷՊ շարքից)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում կանացի ֆիգուր է նստած անորոշ, մոխրավարդագույն գույնի նստարանին, սև, կապտամոխրագույն, սրտաձև կտրվածքով, առանց թեքերի, նեղ շրջազգեստով, մերկ, թմբլիկ, դեպի հետ տարած ոտքերով, (ձախ ոտքը աջ ծնկին դրված), թեթև սև, մոխրագույն կոշիկներով: Ձախ ձեռքին ապարանջան է և դրված է ձախ կոնքին, բռնելով անորոշ իր (հովհար?), աջը՝ թափանցիկ, մոխրագույն, մինչև ուսը բարձրացված ձեռնոցով է: Դեմքի վերին հատվածքի վրա մոխրագույն, շագանակագույն գլխարկից լայնատարած ստվեր է ընկնում: Ձախից կնոջ հետևում նստած և նրան է նայող տղամարդ է՝ մուգ կոստյումով և մոխրագույն սպիտակ օձիքով: Նրա դիմագծերը նկարված են անորոշ, մուգ շագանակագույն մազերով, հետ սանրված թեք հերաբաժանով: Նկարի ընդհանուր ֆոնը նկարված է մուգ գույնով: Հեղինակ՝  Ռուդակով Կոնստանտին Իվանովիչ 1891-1949 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1928-1932 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ժ-99 ԿԱ ԿՊ- 111