«Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին, Ե. Չարենցին նվիրված հուշ-երեկո

«Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին, Ե. Չարենցին նվիրված հուշ-երեկո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Տեսագրությունը կայացել է 1990թ. Ե. Չարենցի տուն-թանգարանում, բանաստեղծի աշխատասենյակում: Իր հուշերում Ռ. Ղազարյանը պատմում է Ե. Չարենցի հետ ծանոթության, ձեռագրերը փրկելու, Խանջյանի մահան, ձեռագրերը հանդիսավոր հանձնելու մասին: 3000տող հանձնել է ԳԱԹ-ին. 5000տող` աղջիկներին: Նշում է, որ երջանիկ է եւ երախտապարտ Չարենցի հիշատակին նրա մեծ վստահության համար: Ե. Չարենցին նվրված հուշ-երեկոյի մասնակիցներն են «Հայէլեկտրամեքենա» փբը գործարանի ժող. համալսարանի գրական ֆակ.-ի ունկնդիրները: Զեկավար` բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյան: «Շրջադարձ»-Հ1, 24.09.03.: Հեղինակ Արփեն Մովսիսյան, օպերատոր Վահան Կարապետյան Անահիտ Չարենցից հաճախ ընթերցողը ուզում է հուշեր լսել Չարենցի մասին, սակայն դժբախտաբար ինքն էլբոլորի նման ընթերցող է:«Հորս դեմքը մշուշ է իմ մեջ», -նշում է Անահիտը: Երազում էի դառնալ բժշկուհի, սակայն արյան կանչով գնացի այն ճանապարհով, որը մոտ կպահի հորս: Իզաբելլայի հուշերի տետրը Անահիտի մոտ է: 1989-ին Անահիտ Չարենցը մեկնում է Հոլանդիա` աղջկա մոտ եւ մնում այնտեղ:Արտասահմանում շատ մեծ հետաքրքրություն կա հայկական հեռուստահաղորդումների նկատմամբ, հատկապես «Շրջադարձ»-ի , որով ներշնչվում է հայ համայնքը եւ մարում կարոտն առ հայրենիք: Նյութը՝  սեղմասկավառակ DVD Ստեղծման/Արտադրման վայրը՝  Չարենցի տուն-թանգարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  21.05.06 Չափս՝  տևողություն 39 րոպե, 30 րոպե, 29 րոպե Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7712