Ռադիոընդունիչ լամպային՝ ձայնասկավառակային նվագարկիչով

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Տեսաձայնային Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ռադիոընդունիչ լամպային՝ ձայնասկավառակային նվագարկիչով՝ ,,РЕКОРД՛՛ , դեղնա-կարմրավուն փայտե կմախքով: Վերևի մասում բացվում է կափարիչը, որտեղ գտնվում է ձայնասկավառակային նվագարկիչը: Առջևի մասը վերևից դեպի ներքև մի փոքր թեքությամբ ներս է գնում և միանում է ուղղանկյունաձև չափերով /40սմ x 10.5սմ/ սև ապակուն, որի վրա գրված են թվեր, ալիքների անվանումներ և պտուտակների նշանակությունը՝ որը ինչի համար է: Ապակուց ձախ բարձրախոսի տեղն է, որը բացակայում է: Ապակու վրա աջ և ձախ կողմերի մոտ և մի փոքր ներքև գտնվում են 2 հատ կլոր սպիտակ գույնի պտուտակներ /մեկը թերի/, իսկ ապակու ներքևի առջևի մասում, մեջտեղում գտնվում են 4 սպիտակ գույնի ուղղանկյունաձև դեպի ներս սեղմվող ստեղներ /ձախից երկրորդի վրա կարմիր նիշով/՝ ալիքները փոխելու համար: Ռադիոընդունիչը հենվում է 4 սև գույնի կարճ և թեք /7.5սմ երկարության/ ոտքերի վրա: Ետևի մասի փակող կափարիչը չկա: Ռադիոընդունիչը չի աշխատում: Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  ք.Հրազդան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թվականներ Նյութը՝  Փայտ, ապակի, երկաթ և այլն Լայնություն (սմ)՝  32սմ Երկարություն (սմ)՝  60սմ Բարձրություն (սմ)՝  26սմ Նվիրատու՝  Ա.Մնացականյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1602 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 349