Ջրաման՝ տանձաձև, խցանով

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Ջրաման Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ջրաման է տանձաձև իրանով, որի հիմնական մասը հարթ նստուկի վրա է և բաղկացած է լայն ուռուցիկ ճկված տաս նիստերից, որոնց վերևում նույնքան փոքր գլանաձև ֆրոնտոններ են դեպի նիստերը թեթևակի կախված և փոքր «թաղերով» նրանց միջև ստեղծում են օղակ՝«հարկ», որի վերևում աստիճանաբար նեղանալով բարձրանում են հինգ հարթ օղակներ, զարդարված լայն ոսկեգույն գծով: Բկանցքը նեղ կոր նիստերի տեսքով է կլորացված վերին և ստորին մասերում դրանց վերևում անցնում է ոսկեգույն գիծ, որը կրում է վզի լայնվածքը: Խցանը հարթ համակենտրոն հատած կոնի տեսքով է: Ցածր կապի միջով, որը դառնում է բռնակ հարթ «անձրևանոցի» տեսքով, կողային մակերեսին «անձրևանոցային» երեսակման և ուռուցիկ-ճկված զարդագոտիով: Խորությունների վրա նկատելի է ոսկեջրման և սևացման հետքեր: Իրանի լայն նիստերը ձևավորված են զարդանկարով և ոսկիով՝ բուսական զարդանախշերի տեսքով՝ խոշոր ոճավորված տերևների, ռոմբերի, վարդյակների և լոտոսի: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1810-1830 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 355