Ջութակի կոնցերտի ձեռագիր-նոտաներ, էսքիզներ դաշնամուրի համար, Դավիթ Օյստրախի նշումներով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Կոնցերտ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է 3 մասից: Յուրաքանչյուր մասի վերնագիրը գրված է մեծ տառերով, կարմիր մատիտով, էջերը համարակալված են սև թանաքով կամ կարմիր մատիտով: Նոտաները գրված են սև թանաքով: Կան Դավիթ Օյստրախի կողմից արված նշումներ, իսկ վերջին տողի տակ Արամ Խաչատրյանի ռուսերեն մակագրությունն է: 2013 թ. այս ձեռագիրը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուի` կոմպոզիտորի մյուս 10 ձեռագիր ստեղծագործությունների հետ միասին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի "Աշխարհի հիշողություն" ռեեստրում: Կոմպոզիտոր՝  Արամ Խաչատրյան Նյութը՝  Ձեռագիր, թուղթ, կարմիր և սև թանաք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940թ. Նվիրատու՝  Կարեն Սուրենի Խաչատրյան թերթ՝  57 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  7693 Բաժնեհաշվառանիշ՝  ԵԳՁ- 429