Պ.Օ. Բոմարշեի “Ֆիգարոյի ամուսնությունը” կատակերգության ձևավորման էսքիզ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում գորշ շագանակագույն հարթ հողի վրա կլոր, գորշ երկնագույն ջրավազանն է լողորդուհու արձանով ծավալուն պատվանդանի վրա և հանդարտ ջրով: Այն արտացոլում է դեղնաօքրայագույն երկինքը և ուղղանկյուն բոսկետների կանաչ-փիրուզագույն մասերը, որոնք սիմետրիկ բարձրանում ու գնում են դեպի շրջանաձև, գորշ երկնագույն կամարներով, կանաչ, կլոր տանիքով, կլոր գմբեթով, կլոր պատուհաններով ու լուսատուով կառույցը: Ձախ մասում համբուրվող զույգ է պատկերված՝ գորշ կեղծամով, կարճ, շագանակագույն տաբատով, մանուշակագույն-թանաքագույն կամզոլով, բարձր ոտնամաններով երիտասարդն է ու գորշ շագանակագույն, ճոխ շրջազգեստով, սպիտակադեղնավուն կեղծամով կնոջ ֆիգուրներն են: Աջ մասում՝ բոսկետի հետևում, կիսով չափ երևացող, գերշ դեղին շրջազգեստով և կեղծամով, կիսաթաքնված կնոջ ֆիգուր կա: Ձախից մերկ ատլետի արձան կա, իսկ աջից՝ կնոջ արձան՝ բարձր, ուղղանկյուն պատվանդանների վրա, բարձր, կլորաձև ծառերի կատարների ներքո: Հեղինակ՝  Սուդեյկին Սերգեյ Յուրևիչ 1884-1946 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-176