Պրոֆեսոր Ա. Յ. Աբրահամյան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է բազկաթոռի վրա նստած տարեց տղամարդ, որի կոստյումը և բթածայր կոշիկները արված են ընդհանրացված ձևով: Ֆիգուրը նստած է աթոռի ծայրին, թիկունքով հենված աթոռին, աջ ոտքը գցած ձախին, աջ ձեռքով հենվել է բարակ, զարդարված արմնկակալին, ձախ ձեռքը և աջ ձեռքի դաստակը դրել է փորի վրա: Դեմքը արված է ընդհանրացված՝ ճիշտ օվալով, բարձր, ճաղատ ճակատով, խոր ընկած աչքերով, խիտ և լայն հոնքերով, մեծ արծվաքթով, ամուր սեղմած շուրթերով, խիտ և լայն ընչացքով: Մազերը գագաթային մասում արված են ընդհանրացված, ոչ բարձր ռելիեֆով: Հեղինակ՝  Պրեոբրաժենսկայա Ելենա Բորիսովնա 1943 - 2008 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-1990 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-9